Թուրքիան F-16 կործանիչների համար ԱՄՆ-ից հրթիռներ ու ռադարներ է խնդրել. WSJ
Պաշտոնական Անկարան հարցում է ուղարկել ԱՄՆ՝ գնելու հրթիռներ ու ռադարներ, որոնք նախատեսված են Թուրքիային պատկանող ամերիկյան F-16 կործանիչների համար: Թուրքական իշխանությունների պահանջած սարքավորումների արժեքը գերազանցում է 400 մլն ԱՄՆ դոլարը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականը հայտնում է, որ այս գործարքը առանցքային կարող է լինել Անկարայի կողմից 40 նոր F-16 կործանիչներ գնելու հարցումը կյանքի կոչելու տեսանկյունից:
Նախկինում ամերիկյան օրենսդիրները դեմ էին հանդես գալիս Թուրքիային կործանիչներ վաճառելուն, սակայն, The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն, թուրք պաշտոնյաներն այժմ հուսով են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում թուրքական կողմի միջնորդական քայլերից հետո գործարքի վերաբերյալ Կապիտոլիումի վերաբերմունքը փոխված կլինի: Համաձայնության պարագայում ԱՄՆ կոնգրեսականները միաժամանակ և/ սարքավորումներ, և՛ կործանիչներ կուղարկեն Թուրքիա արդեն 2022 թվականին: