Բաժիններ՝

Գուտերիշը հորդորել է չմոռանալ գլոբալ խնդիրների մասին Ուկրաինայի հակամարտության ֆոնին

Ուկրաինայի հակամարտությունը չի վերացնում կլիմայական փոփոխությունների եւ համավարակի խնդիրը, դրանք պետք է մնան միջազգային հանրակցության ուշադրության կենտրոնում: Մայիսի 11-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Ուկրաինայի իրադարձությունների պատճառով վտանգ է առաջացել, որ կդադարեն լուրջ վերաբերվել կլիմայի փոփոխությանը: Բայց այդ խնդիրը պետք է մնա ուշադրության կենտրոնում»,- ասել է նա:

Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, ցանկացած հակամարտություն «վաղ թե ուշ կավարտվի բանակցություններով», բայց կլիմայի փոփոխությունները կմնան մարդկության հետ: Գուտերիշը նաեւ նշել է, որ համավարակը տակավին չի ավարտվել եւ անհրաժեշտ է շարունակել գլոբալ պատվաստման աշխատանքը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մայիսի 11-ին գտնվում է Ավստրիայում, որտեղ գործում է կազմակարպության բաժանմունքներից մեկը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունենում Ավստրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս