«Դե հիմա պատկերացրեք, ինչ վիճակում է Նիկոլը, որ իր հետ կեղծ հայրենակիցներ է տանում, որ ապահովի իր «ջերմ» ընդունելությունները». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է«Բարի լույս, հարգելի հայրենակիցներ: Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի լուրով. այս գիշեր զանգ եմ ստացել Նիդերլանդների Ասեն քաղաքում ապրող մեր հայրենակցից, ով չցանկացավ իր անունը հրապարակեմ:

Նրա խոսքով, Ասեն քաղաքում ապրող հայերի թիվը շատ փոքր է և բոլորը իրար անձնապես ճանաչում են, նա վստահեցրեց ինձ, որ Ասեն քաղաքի ոչ մի հայ չի մասնակցել դավաճան նիկոլի հետ հանդիպմանը, ավելին, ըստ նրա պնդումների, լսել է այդ բերված մարդկանց խոսակցությունը, որում ասվում է, որ նրանք Հայաստանից Նիկոլի հետ են բերվել և բեմադրել են այդ տեսարանները, թե իբրև ջերմ ընդունելություն է եղել:

Դե հիմա պատկերացրեք, ինչ վիճակում է Նիկոլը, որ իր հետ կեղծ հայրենակիցներ է տանում, որ ապահովի իր «ջերմ» ընդունելությունները: Ասեմ ավելին, Նիդերլանդներում մեր հայ համայնքի թիվը տատանվում է 40-45 հազար, և ոնց հասկանում եմ, չի գտնվել անգամ 10 հոգի, որ ապահովի նիկոլի շոուն:

Ես անչափ շնորհակալ եմ Ասեն քաղաքում և Նիդերլանդներում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր չեն համաձայնել հանդիպել հայասպան նիկոլի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս