«Շատ ժամանակ չի անցնի ու շատերը կամաչեն էն ամենի համար ինչ ասել են ու արել». Հարութ Կբեյան-Բերբերյան
Հարութ Կբեյան–Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ ժամանակ չի անցնի ու շատերը կամաչեն էն ամենի համար ինչ ասել են ու արել: Բայց ավելի շատ կամաչեն նրանից ինչ չեն ասել ու չեն արել: Կամեչեն էն խավարամիտ քծնանքից որով ջանասիրաբար կամ քողարկված արդարացրել են իրենց ընտրությունը: Քանի որ այդպես էլ չեն կարողանա քաջություն ունենալ ու նարցիսի ինքնագոհությամբ կարդարացնեն իրենց ընտրությունը:
Այդ ընտրության անսխալականությունը կփաթեթավորեն ինչ որ սկզբունքներով ու գաղափարներով: Խոսքի շարադրանքի հմտություն ունեցողները երկար-բարակ կճառեն պնդաճակատ «ղամազությամբ»:
Իսկ քչերը, ովքեր կխիզախեն ընդունել իրենց ընտրության սխալը կլռեն, որովհետև տկար են»: