ՔՊ-ի ցուցակի անդամը՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավար
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 101-րդ համարը զբաղեցնող Արտյոմ Մեհրաբյանն այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ։
Նշենք, որ կոմիտեն մոտ երկու տարի ղեկավար չունի։
Հավելենք, որ Մեհրաբյանը Չարենցավանի Հաստոցաշինական գործարանի տնօրենն է։