«Պայքարը մտնում է նյարդերի և մարտավարական պիկերի փուլ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պայքարը մտնում է նյարդերի և մարտավարական պիկերի փուլ: Պայքարի և առհասարակ յուրաքանչյուր գործի և առաքելության մեջ ամենավտանգավորը հիասթափությունն է, այն զրկում է էներգիայից և տանում դեպի հուսահատություն: Համառությունը լավագույն օգնականն է յուրաքանչյուր նախաձեռնության: Էնպես, որ մի կողմ նետեք հուսահատությունը, ամրապնդեք նյարդերը և առաջ տարեք յուրաքանչյուրիդ բաժին գործն ու պատասխանատվությունը ձեր երկրի ու կերպի համար:
Վերապահումները շատ են ու շատ էլ լինելու են, որովհետև մենք ամբոխ չենք և ունենք մեր հիմնավոր կարծիքը, անհատական գնահատականը և խնդիրների լուծման մեթոդները, բայց այդ ամենի համար չենք կրելու անհատական կամ խմբային պատասխանատվություն: Այս փուլում կենտրոնացեք ձեր համառության և սկզբունքայնության վրա, առայժմ մի կողմ թողնելով վերապահումները:
Վերջում մի քանի շշուկով խորհուրդ, որն անում եմ նաև բաց այս հարթակում:
1. Բեմը դարձրեք ներառական
2. Բեմից հնչող միտքը դարձրեք ավելի քաղաքական
3. Միջոցառումների մեջ ներարկեք ավելի շատ մշակույթային էլեմենտներ, ճաշակ և էմոցիա:
4. Տարբեր ֆորմատներով հրապարակ ներգրավեք opinion leader-ներին, հայտնիներին և սիրվածներին: Տվեք նրանց հարթակ գործողության և դրա ցուցադրության:
5. Երիտասարդների ներգրավման և մասնակցայինության բարձրացման նպատակով հրապարակը դարձրեք հնարավոր eventner-ի կազմակերպման միջավայր:
6. Հայրենասիրության, պահպանողականության թեզերը ճիշտ են, բայց ծանր: Թեզերը պետք է նաև մոդերնիզացվեն, որ թեթևացած հասանելի, ընկալելի և գրավիչ դառնան հատկապես երիտասարդ շերտերին:
7. Քաղաքական տեխնոլոգիաների գործիքին ավելացրեք նաև քաղաքական մարկետինգի և իմիջի գործիքները:
8. Անընդհատ շնորհակալության և դրվատանքի խոսքեր ասեք հանրահավաքի եկածներին,նրանք իրականում արժանավորներն են:
Կետերը շատ են, բայց առայժմ այսքանը
Հ.Գ. Էնպես որ՝ Держаааать строоой»։



