«Այսօր չեմ գնացել դասի․ Կոչ եմ անում բոլոր ուսանողներիս միանալ անհնազանդության ակցիաներին»․ Վահե Դավթյան
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բնականաբար, այսօր չեմ գնացել դասի։ Կոչ եմ անում բոլոր ուսանողներիս միանալ անհնազանդության ակցիաներին։
Դուրս եկեք փողոց, եթե ցանկանում եք, որ ձեր գիտելիքները վաղը այս երկրում ինչ֊որ մեկի պետք գան։ Եթե ցանկանում եք ապրել, այլ ոչ թե գոյատևել ձեր հայրենիքում։ Սա վերջին Կռիվն է, որը ձախողելու դեպքում առաջին տուժողները հենց դուք եք լինելու՝ զրկվելով արժանապատիվ ապագա ունենալու շանսից։
Երբեք չեմ քաղաքականացրել դասապրոցեսը, այժմ էլ չեմ քաղաքականացնում (ինձ ճանաչողները լավ գիտեն, որ չունեմ որևէ քաղաքական հավակնություն)։
Ուստի, կոչս քաղաքական չէ, այլ բացառապես քաղաքացիական»։