«Հարգելի հայրենակիցներ վերջապես լսեք ճշմարտությունը». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ վերջապես լսեք ճշմարտությունը:

Քաղաքացու օր կարող է տոնել պետություն ու հաղթանակներ չունեցող մարդը:

Մարդը, որն իր ապրած հավաքական միջավայրում չի հասել ոչ հաղթանակի, ոչ էլ ունի տոնելու այլ առիթ:

Այն քաղաքացին ով ունի երջանկություն նշելու իր պետության անկախության տոնը, իր հայրենիքի սրբազան հատվածի ազատագրման օրը, իր ձեռքով կերտած բանակի օրը չի կարող դրանք ստորադասել քաղաքացու օրվան, որովհետև այդ բանակի, այդ պետության ու այդ հայրենիքի տոները այդ քաղաքացունն են:

Քաղաքացու օրը ստեղծեցին ու տոնեւմ են մի նպատակով: Ձեզ զատել ձեր երկրի հաղթանակներից, ձեզ առանձին դնել ձեր բանակից ու պետականությունից: Քաղաքացին իր սահմանադրական իրավունքներով ամեն օր տոնում է իր հաղթանակը, քանի որ ի հեճուկս թշնամիների դավերի ինքը ամեն օր պահում է իր պետություն, որտեղ քաղաքացի կոչվելու պատիվն ունի:

Մեզ թուրքահպատակ դարձնողները մեզ ուզում են քաղաքացու օրով խաբել: Առանց մտքի՝ քաղաքացին ով է։ Թուրքի հպատակ քաղաքացին է, թե Երևանը ադրբեջանցուն նվեր տվող անկամք քաղաքացին:

Քաղաքացու իրական տոնը իր պետության օրն է:»

Տեսանյութեր

Լրահոս