Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 30-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 29-ի և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, ապրիլի 30-ի և մայիսի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 30-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 29-ի և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Ապրիլի 30-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի գիշերը, մայիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.80C (2001 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 3.50C (1990 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.70C