 
                        Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի. Արցախից գալիս են՝ մասնակցելու
 
                                    168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության ղեկավար կազմն այսօր ժամանում է Երևան՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կայանալիք Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի նվազագույն մասը տրամադրելու մասին: Կայացված որոշմամբ ԱԽ քարտուղարին 5 աշխատանքային օրով արձակուրդ է տրամադրվում 2022 թվականի մայիսի 10-16-ը ներառյալ, այսինքն՝ որոշման հրապարակումից 13 օր հետո:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        