ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են «3+3» հարթակի երկրորդ նիստի նախապատրաստման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/RD-AGN.jpg)
Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «3+3» հարթակի երկրորդ հանդիպումը կազմակերպելու համար: Այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: Նա նշել է, որ հարթակի դռները շարունակում են բաց մնալ Վրաստանի համար:
«Այս պահին նախապատրաստվում է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի երկրորդ նիստը: Նիստի անցկացման վայրի և ժամկետների մասին կհայտարարվի»,- ասել է՝ Գոնչարը:
«3+3» հարթակի առաջին հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում: