Բաժիններ՝

Կիևը դրամաշնորհ կստանա Համաշխարհային բանկից. Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Համաշխարհային բանկի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինային 88,5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ տալու շուրջ, որը տրամադրվելու է Տնտեսական վերականգնման ոլորտի զարգացման քաղաքականության նպատակային ֆոնդից: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը:

«Մեր հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Համաշխարհային բանկի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինային 88,5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ տալու շուրջ, որը տրամադրվելու է Տնտեսական վերականգնման ոլորտի զարգացման քաղաքականության նպատակային ֆոնդից»,-Շմիգալը գրել Էէ իր Twitter-ալիքում:

Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասն ավելի վաղ հայտարարել էր, որ բանկը մարտական գործողություններից Ուկրաինային հասցված վնասը գնահատել է 60 միլիարդ դոլար: Վլադիմիր Զելենսկին Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանի միջոցառումների շրջանակներում անցկացված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, ըստ նախնական գնահատումների, 550 մլրդ դոլար է կորցրել ավերածությունների հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս