Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինա զենք մատակարարելու պատճառով. The Washington Post
Մոսկվան Վաշինգտոնին դիվանագիտական նոտա է հղել, նշելով, որ ԱՄՆ-ն սպառազինություններ մատակարարելով Ուկրաինային միայն խորացնում է տարածաշրջանի իրադրությունը: Այդ մասին գրում է The Washington Post հրատարակությունը, որի տրամադրության տակ հայտնվել է փաստաթղթի կրկնօրինակը:
Թերթի տեղեկատվության համաձայն, նոտան հղվել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելուն: Նշվում է, որ փաստաթուղթը Պետդեպարտամենտին են հանձնել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունում:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին՝ դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որն անկանխատեսելի հետեւանքներ է ենթադրում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար»,-հրատարակությունը հատված է մեջբերում փաստաթղթից: Ո՛չ Ռուսաստանի դեսպանությունում, ո՛չ Պետդեպարտամենտում առայժմ չեն մեկնաբանել տեղեկատվությունը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, թե որքան ժամանակ կպահանջվի ԱՄՆ-ին սպառազինությունների պաշարները լրացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: