Բաժիններ՝

Ուկրաինայի և Դոնբասի տարածքից Ռուսաստան ժամանածների թիվը գերազանցել է 800.000-ը

Ավելի քան 800 հազար մարդ է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքից: Ապրիլի 15-ին այդ մասն ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում։

«Ընդամենը, ապրիլի 15-ի տվյալներով՝ Ռուսաստան է ժամանել ավելի քան 808 հազար մարդ, նրանց թվում՝ ավելի քան 153 հազար երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա ճշտել է, որ Դոնբասի եւ Ուկրաինայի կողմից ժամանողների հոսքը չի նվազում:

«Օրական Ռուսաստանի սահմանն է հատում շուրջ 20 հազար մարդ»,- ճշտել են ուժային կառույցներում:

Աղբյուրը հավելել է, որ մեծամասնւթյունը՝ 657 հազար մարդ, Ռուսաստան է ժամանել Ռոստովի մարզի, ավելի քան 74 հազարը՝ Ղրիմի, 64,5 հազարը՝ Բելգորոդի, 10,5 հազարը՝ Բրյանսկի եւ 1,5 հազարը՝ Կուրսկի մարզի անցակետերով: Գրեթե 32 հազար փախստականներ 472 ժամանակավոր տեղավորման կետերում են գտնվում Ռուսաստանի 45 տարածաշրջաններում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս