ԱՄՆ-ն մեկ ամսվա ընթացքում Կիևին կուղարկի 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն
ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինային 800 միլիոն դոլարի փաթեթի շրջանակում տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը մեկ ամսվա ընթացքում ավարտել: Այս մասին ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։
Ինչպես նշել է պաշտոնյան, արտերկիր ռազմական օգնություն ուղարկելը, որպես կանոն, իրականացվում է դաշնային կառավարության կողմից պաշտոնական հաստատումից 3-4 օր հետո։
«800 միլիոնանոց փաթեթի առաքումն ավարտելու համար մեզանից ընդհանուր առմամբ կպահանջվի մինչև չորս շաբաթ»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: