«ԼՂ հարցում էական է էֆեկտիվ քաղաքականությունը, 2-րդի վիճակն ավելի խայտառակ է, քան ԶՈւ-ում»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Արցախի, հայ-ադրբեջանական բանակցությունների, միջազգային հանրության դերի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար մի քանի թեզեր պետք է ֆիքսենք:

– Արցախի կոնֆլիկտը աշխարհաքաղաքական կոնֆլիկտ է, որտեղ հարաբերություններ են պարզում գերտերությունները Հարավային Կովկասում դոմինանտության համար, նաև կարևորագույն կոմունիկացիաների բացման, վերահսկման, կամ դրանց խոչընդոտման համար:

– Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի դեմ կռվել է միջազգային կոնսորցիում՝: Ադրբեջանը կողմից.

. Թուրքիան՝ մոտ 200 սպաների մասնակցությամբ, օպերատիվ կառավարմամբ, նյութա-տեխնիկական մատակարարմամբ, հատուկ ջոկատայիններով,

. Իսրայելը՝ ռազմական տեխնիկայի մատակարարմամբ ու դրանց օպերատիվ կառավարման մասնագետներով,

. Բրիտանիան դիվանագիտական ու, ամենայն հավանականությամբ, հետախուզական ու քաղաքական տվյալների տրամադրման միջոցով,

. Պակիստանը, ըստ որոշ տվյալների, հատուկ ջոկատայիններով ու Սիրիայի իսլամիստները, որպես պատերազմի միս:

Մյուս կողմից Իրանն էր որպես զսպող ուժ մասնակցում, որպեսզի կարմիր գծերը Ադրբեջանը չհատի

Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն էր լուծում:

Արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում իրենց լեգիտիմ ռազմական ներկայությունը ապահովեցին:

Ինչի է կարևոր սա հասկանալ, որպեսզի պարզ լինի, որ հետագայում ևս այդ գերտերությունների շահերին համապատասխան, կամ շահերի բախման պայմաններում է գործընթացը շարունակվելու ու բացարձակապես կապ չունի, որ Հայաստանի բանակն է ավելի ուժեղ, թե Ադրբեջանի, ով որքան զենք ու զորք ունի: Անհրաժեշտության դեպքում զենք էլ կտան ում որ պետք է, վարձկաններ էլ կուղարկեն:

Դա այլևս էական չի: Ավելի էական է արդյունավետ քաղաքականություն ու դիվանագիտություն վարելը:

Դիվանագիտության պահով, ոնց հասկանում եմ, վիճակն ավելի խայտառակ է, քան բանակում»:

Տեսանյութեր

Լրահոս