«Ի՞նչ չեն արել նախկին բոլոր իշխանություններն Արցախի համար՝ ի տարբերություն կապիտուլյացիայի սիմվոլ «իշխանության»»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ չեն արել նախկին բոլոր իշխանություններն Արցախի համար՝ ի տարբերություն կապիտուլյացիայի սիմվոլ «իշխանության»։
Որեւէ նախկին իշխանություն Շուշի ու Հադրութ չի հանձնել։
Որեւէ իշխանություն կապիտուլյացիա չի ստորագրել։
Որեւէ իշխանություն Ալիեւին «կառուցողական» չի համարել։
Որեւէ իշխանություն «ձեռքերը չի լվացել» Արցախից ու Արցախի անվտանգության խնդիրը սարքել ռուսների զբաղվելու հարցը։
Որեւէ նախկին իշխանություն 1.5 տարի չի վախեցել Արցախ մեկնել։
Որեւէ նախկին իշխանություն չի արժանացել թշնամի երկրի ղեկավարության ծաղրանքին։
Որեւէ նախկին իշխանություն չի ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց հետո հայտարարել ադրբեջանցիների 5 կետ-պահանջների հետ համամիտ լինելու մասին։
Որեւէ նախկին իշխանություն չի մսխել Եռատոնը։
Այս ամենն իրականացրել է կապիտուլյացիայի սիմվոլ «իշխանությունը»։
Սա է Նիկոլի ու իր թիմի «արածը» Արցախի համար»։