Բաժիններ՝

Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ի և 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 5-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-7-ը ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ի և 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 5-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.80C (1975թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.80C (1965թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.30C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս