ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ․ Քամալա Հարիս
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։ Հարիսն այդ մասին ասել է MSNBC-ին տված հարցազրույցում։
«Թույլ տվեք շատ պարզ ասել. Մենք [ԱՄՆ] շահագրգռված չենք ռեժիմի փոփոխությամբ. Սա մեր քաղաքականությունը չէ», – հայտարարել է նա:
Ըստ Հարիսի, ԱՄՆ-ի քաղաքականությունն ի սկզբանե նպատակ է ունեցել ստիպել Ռուսաստանին կրել «իրական կորուստներ կոշտ պատժամիջոցների միջոցով», ինչպես նաև հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային և խաղաղ բնակիչներին:
Ռուսաստանում «ռեժիմի փոփոխությունը» ՆԱՏՕ-ի նպատակը չէ, ավելի վաղ վստահեցրել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ռուսաստանում «ռեժիմի փոփոխության» ծրագրերի բացակայության մասին հայտարարել են նաև Բրիտանիայում։