Բաժիններ՝

«Կասպերսկի»-ն գործարկել է բիզնեսի համալիր պաշտպանության Kaspersky Symphony լուծումների նոր շարքը 

«Կասպերսկի» ընկերությունը գործարկել է բիզնեսի համալիր պաշտպանության Kaspersky Symphony լուծումների նոր շարքը, որում իրագործվել է տեղեկատվական անվտանգության նկատմամբ էկոհամակարգային մոտեցումը։ Շարքը բաղկացած է միմյանց միջև սերտորեն ինտեգրված որոշակի լրակազմերով պրոդուկտների չորս մակարդակներից։ Ամենաբարձր մակարդակն իրենից ներկայացնում է XDR (Extended Detection and Response) դասի համալիր պաշտպանական լուծում, որը բարդ կիբեռգրոհների հայտնաբերման և արձագանքման ընդլայնված համակարգ է։ Սա նման տիպի առաջին ռուսաստանյան լուծումն է, որը նախատեսված է տեղային տեղադրման համար։

Kaspersky Symphony-ն ներառում է հետևյալ մակարդակները. Kaspersky Symphony Security`ֆիզիկական և վիրտուալ վերջակետային սարքերի հիմնարար պաշտպանություն (EPP); Kaspersky Symphony EDR՝ սեփական կիբեռպաշտպանության կառուցման համար սպառնալիքների հայտնաբերման և արձագանքման առաջավոր համակարգ (EDR); Kaspersky Symphony MDR՝ կառավարվող փորձագիտական պաշտպանություն (MDR) EDR-ի բազային գործառույթներով; Kaspersky Symphony XDR՝ ընկերության համապարփակ կիբեռանվտանգություն XDR ձևաչափով։ Ընդ որում, Kaspersky Symphony XDR-ը չի բացառում տեղեկատվական անվտանգության (ՏԱ) գոյություն ունեցող լուծումների հետ ինտեգրման հնարավորությունը և դրանով իսկ թույլ է տալիս պահպանել նախկինում կատարված ներդրումները։

Ինչպես նշում են ընկերության փորձագետները, Kaspersky Symphony XDR-ը կիրառելի կլինի տնտեսության ցանկացած ճյուղի ընկերությունների համար, սակայն դրա ֆունկցիոնալությունն առավել արդիական կլինի ֆինանսական կազմակերպությունների, պետական մարմինների, հեռահաղորդակցային ընկերությունների և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի սուբյեկտների համար: Դրանք ունեն ճյուղավորված ՏՏ ենթակառուցվածք և հաճախ դառնում են բարդ թիրախային գրոհների նպատակակետ։ «Կասպերսկի» ընկերության տվյալներով ՝ 2021-ին Ռուսաստանում նման մեկ միջադեպից  խոշոր ընկերությունների կրած վնասի միջին գումարը կազմել է գրեթե 700 հազար ԱՄՆ դոլար։

«Մենք նկատում ենք կիբեռանվտանգության հարցերում դեպի էկոհամակարգեր ընկերությունների ձգտումը։ Երբ բոլոր գործիքները սինքրոնացված են միմյանց հետ, և ցանկացած հարց կարելի է լուծել մեկ պատուհանի ռեժիմում, տեղեկատվական անվտանգության համակարգը դառնում է ավելի կառավարելի և, որպես հետևանք, ավելի արդյունավետ։ Դա օգնում է ՏԱ ծառայությանը կրճատել միջադեպերի հայտնաբերման և դրանց արձագանքման միջին ժամանակը, հեշտացնում է  փորձագետների աշխատանքը կադրերի պակասի դարաշրջանում, ազատում է ռեսուրսներ ռազմավարական խնդիրների լուծման համար: Այս ամենը նպաստում է ընդհանուր առմամբ բիզնեսի կայունության պահպանմանը»,- պարզաբանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում «Կասպերսկի» ընկերության կառավարիչ տնօրեն Միխայիլ Պրիբոչին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս