Բաժիններ՝

ՌԴ պաշտպանության նախարարությունը կկրճատի մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է արմատապես կրճատել մարտական գործողությունները Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով: Այդ մասին  հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը:

«Այն կապակցությամբ, որ Ուկրաինայի չեզոքության եւ միջուկազերծ կարգավիճակի, ինչպես նաեւ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պայմանագրի շուրջ բանակցություններն անցնում են գործնական հարթություն, հաշվի առնելով այսօրվա հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության կողմից քննարկված սկզբունքները՝ փոխադարձ վստահությունը բարձրացնելու եւ հետագայում բանակցություններ վարելու ու վերը նշված պայմանագրի ստորագրումը համաձայնեցնելու վերջնական նպատակին հասնելու համար, որոշում է ընդունվել՝ արմատապես, բազմակի, կրճատել ռազմական ակտիվությունը Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով»,-լրագրողներին ասել է Ֆոմինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031