Ստամբուլում ուժեղացրել են անվտանգության միջոցները Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների սկսվելուց առաջ
Ստամբուլում Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունների սկսվելուց առաջ ուժեղացվել են անվտանգության միջոցները, սպասվում է, որ Դոլմաբախչե նախագահական նստավայր պատվիրակությունների գալու ժամանակ անվտանգության ծառայությունները կփակեն փողոցները:
Այդ մասին իրադարձությունների վայրից հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Հանդիպումը պլանավորել են սկսել 10:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին):
Սպասվում է, որ Մոսկվայի եւ Կիեւի ներկայացուցիչների բանակցություններից առաջ առանձին-առանձին պատվիրակությունների հետ կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: Դոլմաբախչե պալատի մոտ արդեն հանդիպել են լրագրողները, որոնք սպասում են հանդիպման մասնակիցների եւ պետության ղեկավարի ժամանմանը:
Ինչպես հաղորդել է Թուրքիայի ղեկավարի դիվանատունը, Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման շուրջ հեռախոսով պայմանավորվել են նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը:
Մոսկվայի եւ Կիեւի պատվիրակությունների առաջին բանակցությունները կայացել են փետրվարի 28-ին, Բելառուսի Գոմելի մարզում: Այնուհետեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպել են մարտի 3-ին, Բելավեժսկի թավուտում, եւ մարտի 7-ին՝ Բրեստի մարզում:
Մարտի կեսերին որոշել են հանդիպումներն անցկացնել ամեն օր՝ առցանց ռեժիմով: