15 փաստ Արգելված քաղաքի՝ Չինաստանի ամենախորհրդավոր վայրի մասին
1. Շինարարության ռեկորդային ժամկետներ
72 քմ տարածքի վրա 980 պալատներից բաղկացած համալիրը կառուցվել է ընդամենը 14 տարում (1406-1420թթ.):
2. Փայտե ճարտարապետություն
Արգելված քաղաքն ամբողջությամբ կառուցված է փայտից և համարվում է աշխարհում փայտե պատմական հուշարձանների ամենամեծ հավաքածուն:
3. Մարդաշատ վայր
Արգելված քաղաքի շինարարության վրա աշխատել է 1 մլն մարդ:
4. Դինաստիաներ
Արգելված քաղաքը 500 տարիների ընթացքում (15-20-րդ դարեր) եղել է 2 կայսերական դինաստիաների՝ Մինի և Ցինի տունը:
5. Հրաժեշտ միապետությանը
Հենց այստեղ՝ Արգելված քաղաքում, դադարել է գոյություն ունենալ չինական միապետությունը: Այստեղ վերջին միապետ Պու Ին 1912 թվականին հրաժարվեց գահից:
6. Թանգարանային արժեք
1925 թվականին Արգելված քաղաքում բացվեց թանգարան, որն աշխատում է մինչ օրս:
7. Ազգային սեփականություն
Արևմտյան բիզնեսը շատ վաղուց, բայց անարդյունք, հետաքրքրված է Արգելված քաղաքով: Զբոսաշրջիկների ահռելի քանակությունը մեծ շահույթներ է խոստանում, բայց չինացիները չեն նահանջում. ոչ մի արևմտյան ընկերություն այստեղ չի լինի:
8. Պարագծերը
Արգելված քաղաքի տարածքի երկարությունը 961 մետր է, լայնությունը՝ 753 մետր:
9. Անվտանգություն
Արգելված քաղաքն ամբողջ երկայնքով պարսպապատված է 8 մետր բարձրությամբ պատով, որի տակ ջրով լի խորը փոս գոյություն ունի:
10. Այգիներ
Արգելված քաղաքում իրար կից գտնվում են 3 կայսերական այգիներ՝ Ցզինսյանը, Բեյհայը և Չժոնգնանհայը, որտեղ այժմ գտնվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենքը:
11. Միապետի ոսկին
Արգելված քաղաքի գրեթե բոլոր կառույցների տանիքները ոսկեգույն են, քանի որ ոսկեգույնը միապետի գույնն է:
12. Խորհրդավոր հավելում
1925 թվականին բացված թանգարանում պահպանվում էին 1.7 մլն առարկաներ, որոնք ունեին պատմական արժեք: 2016 թվականին Արգելված քաղաքում նորից գույքագրում է կատարվել. այս անգամ պատմական արժեք ունեցող իրերի թիվը 1.862.690 է:
13. Ճենապակու թագավորություն
Արգելված քաղաքի ճենապակու թանգարանում պահպանվում են Տան և Սան դինաստիաների 340 հազար հազվագյուտ իրեր: Այստեղ է պահպանվում նաև Չինաստանի միապետների անձնական սպասքը:
14. Թիք-թաք
Թանգարանի յուրահատուկ հպարտությունը 18-19-րդ դարերի ժամացույցների հավաքածուն է, որը համարվում է խոշորագույնն աշխարհում:
15. Ինչո՞ւ են պալատի տարածքը կոչում Արգելված քաղաք
Անվանումը կապված է նրա հետ, որ մուտք գործել այդ տարածք՝ մարդը, ով չէր պարում այդտեղ, կարող էր միայն միապետի անձնական թույլտվությամբ, որը տրվում էր բացառիկ դեպքերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը