Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Այս մասին  տեղեկանում ենք  e-gov.am կայքէջից:

Այդ կապակցությամբ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը:

«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը»,- գրել է Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս