Միջազգային պարալիմպիական կոմիտեն, այնուամենայնիվ, ռուսաստանցիներին հեռացրեց Խաղերից
Միջազգային պարալիմպիական կոմիտեն (ՄՊԿ) փոխել է Պեկինի Խաղերին ռուսաստանցի եւ բելառուս մարզիկների մասնակցության մասին որոշումը: ՄՀԿ-ի կայքում զետեղված կազմակերպության նոր հայտարարության համաձայն, ՌԴ-ից եւ Բելառուսից ատլետներին արգելվել է մասնակցել Պարալիմպիադա-2022-ին:
«Միջազգային պարալիմպիական կոմիտեի վարչությունը հատուկ գումարած նիստի արդյունքներով որոշում է ընդունել մերժել Պեկինում 2022 թվականի ձմեռային Պարալիմպիական խաղերին Ռուսաստանի պարալիմպիական կոմիտեի (ՌՊԿ), Բելառուսի ազգային պարալիմպիական կոմիտեի (Բելառուսի ԱՊԿ) մարզիկների մասնակցության հայտերը»,-ասվում էհաղորդագրության մեջ:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ մի քանի հավաքականներ հայտարարել են ռուսաստանցիներին ու բելառուսներին թույլ տալու դեպքում Խաղերին մասնակցել չցանկանալու մասին, ինչպես նաեւ լիմպիական ավաններում լարվածության աճի պատճառով:
«Դա նշանակում է, որ այդ երկրներից պարալիմպիադայի մարզիկներին այլեւս չեն թույլատրելու մասնակցել Խաղերին, որոնք բացվելու են 2022 թվականի մարտի 4-ին»,-ասվում է ՄՊԿ-ի մամուլի տեղեկագրում: Մարտի 2-ին ՄՊԿ-ն որոշել էր ռուսաստանցի եւ բելառուս մարզիկներին թույլատրել Պարալիմպիադային, որտեղ նրանք կարող էին հանդես գալ միայն չեզոք կարգավիճակով: Ըստ որում՝ նրանց կողմից նվաճված մեդալները ընդհանուր հաշվարկում հաշվի չէին առնվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



