«Ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանը ևս չի կիսում «ներողության» փաստը»․ Նարեկ Սամսոնյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/ֆ.jpg)
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայտնի «ներողության» վերաբերյալ նախագահ Քոչարյանի մեկնաբանությունն ինձ համար լրիվ բավարար էր թեման վերջնական փակելու համար: Շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը չարդարացրեց «ներողությունը» և հստակ ֆիքսեց այդ «ներողության» վրա զայրացած ու զարմացած մարդկանց արդարացիությունը:
Ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանը ևս չի կիսում «ներողության» փաստը:
Էսքանով թեման ինձ համար փակված է, քանի որ նախագահը հստակ հնչեցրեց իմ դիրքորոշումն իր խոսքում:
Իսկ ներողությունն արդարացնողներին հորդորում եմ ամեն օր ներողություն խնդրել երկիրը հանձնած, մեր բոլորի ընտանիքներ մտած վիժվածքներից և ապա արդարացնեն իրենց ներողությունը»: