300-400 դոլարանոց լրտեսների բացահայտումները խոսում են բանակի բարոյահոգեբանական վիճակի մասին. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգությունը:

«Պատերազմից հետո ավելի քան մեկ տարվա ընթացքում չի արվել գրեթե ոչինչ բանակի մարտունակությունը և սպառազինության առումով հնարավորությունները վերականգնելու ուղղությամբ: Սա փաստ է: Եվ անցած տարվա նոյեմբերին Սիսիանի դեպքերը դրա վառ ապացույցն է: Իսկ վերջերս 300-400 դոլարանոց լրտեսների բացահայտումները խոսում են բանակի բարոյահոգեբանական վիճակի մասին»,- հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա՝ բանակի հաստատված բյուջեն որևէ հույս չի ներշնչում, որ մոտակա ժամանակներում կարելի է ինչ-որ բան փոխել այս տեմպերով:

«Տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանություններին մարտունակ բանակ պետք չի»,- շեշտեց երկրորդ նախագահը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս