Բաժիններ՝

Խոշոր հրդեհ՝ Կամարիսի թռչնանոցում. Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Փետրվարի 17-ին, ժամը 06:47-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է թռչնանոցում (մոտ 500 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։27-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս