Բաժիններ՝

Կարեն Խաչանովը դուրս մնաց Ռոտերդամի մրցաշարի երկրորդ շրջանից

Հայկական արմատներ ունեցող և Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջող հանդես եկավ Ռոտերդամի մրցաշարի երկրորդ շրջանում:

Տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում Խաչանովի մրցակիցն ԱՄՆ ներկայացուցիչ Քեմերոն Նորին էր: 1 ժամ 49 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթերից հետո` 6:4, 7:6 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28