ՀԱԿ-ը նիստ է անելու, բայց Արամ Մանուկյանը ծանոթ չէ օրակարգին
Վաղը, ժամը 15:00-ին ՀԱԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի օրակարգին, սակայն, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ծանոթ չէ:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն ասել է. «Գիտեմ, որ վաղը տեղի է ունենալու նիստ, օրակարգին ծանոթ չեմ»:
ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է որոշ մանրամասներ ճշտել վաղվա ՀԱԿ քաղխորհրդի նիստի մասին Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանից: Սակայն վերջինս նշել է, որ շատ խառն է՝ հայտնելով, որ հարցերին կպատասխանի ավելի ուշ: