Կանադան դիտարկում է Ուկրաինային օգնություն տրամադրելու տարբերակները. Թրյուդո
Կանադայի իշխանությունները դիտարկում են Ուկրաինային աջակցության տրամադրման զանազան տարբերակներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Ռուսաստանի հետ սահմանին իրադրության լարման ֆոնին Ուկրաինային հավելյալ, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրել՝ Թրյուդոն ասել է. «Մենք հաշվի ենք առնում տարբեր գործոններ: Շարունակում ենք տարբեր մակարդակներում աջակցել Ուկրաինայի ժողովրդին»:
Թրյուդոն հիշեցրել է, որ Կանադայի զինված ուժերը 2015 թվականից Unifier գործողության շրջանակում վերապատրաստում են ուկրաինացի զինվորներն ու սպաներին: Առաքելության կազմում շուրջ 200 կանադացի զինծառայող կա:a