Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել
Կորոնավիրուսի նոր տարբերակ են հայտնաբերել Ֆրանսիայի հարավում: Հունվարի 3-ին այդ մասին հայտնել է Ավստրիայի Heute թերթի էլեկտրոնային տարբերակը:
Հրատարակությունը նշում է, որ անհայտ շտամը հայտնաբերվել է Կամերունից Ֆրանսիա վերադարձած ճանապարհորդների մոտ:
Փորձագետերը չեն բացառում, որ վիրուսի այս տարբերակի հարուցիչը տարածված է այդ աֆրիկյան երկրում: Թեստերը բոլոր վարակվածների մոտ հայտնաբերել են «մուտացիաների ոչ տիպական համակցություն», գրում է հրատարակությունը:
Նոր տարբերակն ստացել է B.1.640.2 նշանակումը եւ բժիշկների կողմից հայտնաբերվել է Մարսելում: Ֆրանսիացի գիտնականների հետազոտության մեջ ասված է, որ նոր տարբերակի մեջ հայտնաբերվել է 46 մուտացիա: Այդ շտամի սպառնալիքի կամ վարակելիության մակարդակը հայտնի չէ:
Ֆրանսիայի հարավում նոր մուտացիայի հայտնաբերման մասին տեղեկատվությունը հունվարի 3-ի երեկոյան տարածվել է նաեւ գերմանալեզու խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: