Ի՞նչ տեսք կունենա մարդկային առաջին բազան Մարսի վրա
Աշխարհի մի քանի ընկերություններ կիսվել են Կարմիր մոլորակի վրա առաջին մարդկային բազայի ֆուտուրիստական դիզայնով:
The Daily Mail-ը վերլուծել է Մարսի վրա կյանքի տարբեր տեսլականները՝ պատկերացնելու համար, թե ինչպիսին կլինեն այս մոլորակի առաջին բազաները: Պարզվել է, որ ամենահեռանկարային նախագծերից մեկը մշակվել է ICON-ի կողմից, որը Տեխասի ստարտափն է շինարարական տեխնոլոգիաների ոլորտում։ Այն իրականացվում է NASA-ի հետ համագործակցությամբ։
Նախագիծը նման է մոլորակների հետախուզման կայանին, որը ներկայացված է «Մարսեցի» ֆիլմում, որի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, Մեթ Դեյմոնի մասնակցությամբ: Գոտիավորմամբ հսկայական 3D տպագրությամբ շենքը ներառում է մարզասրահ, 55 դյույմանոց էկրանով տարածք և մշակաբույսերի աճեցման տարածքներ: Նայեք ներկայացվող պատկերներին, որոնք բացահայտում են նախագծի էությունը։
Նմանօրինակ «բնակավայրը» 158 քառակուսի մետր է և ստացել է Mars Dune Alpha («Mars Dune Alpha») անվանումը։ Ներկայումս այն կառուցվում է Լինդոն Ջոնսոնի տիեզերական կենտրոնում՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնացների պատրաստման և օդաչուավոր տիեզերական թռիչքների կենտրոնում:
«Սա մարդկանց կողմից երբևէ ստեղծված լավագույն նմանակված միջավայրն է»,- ասում է ICON-ի համահիմնադիր Ջեյսոն Բալարդը: Նրա խոսքով՝ Mars Dune Alpha-ն անհրաժեշտ է մեկ կոնկրետ նպատակով՝ մարդկանց նախապատրաստել կյանքին այլ մոլորակի վրա։
«Մենք ցանկանում էինք մշակել ամենաճշգրիտ անալոգը, որը կօգնի մարդկությանը իրականացնել տիեզերական ճանապարհորդության երազանքը»,- նշում են նախագծի հեղինակները: Արդեն կառուցված բնակավայրում մարդիկ կսովորեն հաղթահարել տարբեր խնդիրներ, որոնք կարող են առաջանալ դեպի Մարս առաքելության ժամանակ: Խոսքը վերաբերում է սահմանափակ ռեսուրսներով ապրելուն, սարքավորումների խափանումներին կամ կապի հետաձգմանը:
ICON-ը միակ ընկերությունը չէ, որ ներկայումս հետաքրքրված է Կարմիր մոլորակի նվաճմամբ: Սակայն ընկերությունն այն քչերից է, որ արդեն ունեն հստակ պատկերացում՝ ինչպես հիմնել բազա։
Սիրարփի Աղաբաբյան