Ամանորյա մենյու. ամենաօրիգինալ կոկտեյլը
Malory կոկտեյլ՝ Madame Wong ռեստորանի շեֆ-բարմեն Դենիս Կիմի բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
1. Փրփրուն գինի – 100 մլ
2. Ջին – 50 մլ
3. Թարմ քամած գրեյպֆրուտի հյութ – 80 մլ
4. Շաքարի օշարակ – 10 մլ
5. Թարմ ազնվամորի կամ ցանկացած այլ թարմ հատապտուղ
Պատրաստման եղանակը
1. Բաժակը սառեցնել՝ վրան սառույց դնելով:
2. Բոլոր բաղադրիչները խառնել այն բաժակի մեջ, որի մեջ մատուցվելու է կոկտեյլը:
3. Ջինին ավելացնել հյութը, օշարակը և փրփրուն գինին։ Մատուցել՝ զարդարելով թարմ հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը