Բաժիններ՝

Ֆոտոգենիկ պարզունակություն

«Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան, աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյան, դերասան Հրաչյա Ներսիսյան, մարշալ Հովհաննես Բաղրամյան, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանգ»: Հայկական հեռուստատեսության հնաբնակներից հաղորդավարուհի Նառա Շլեպչյանը թվարկում էր այն մարդկանց անունները, որոնք մասնակցում էին Ամանորի տոնական հաղորդումներին հեռավոր 1957թ.: Դա մի ժամանակ էր, երբ հեռուստատեսության տաղավարը 60 քմ-անոց տարածք էր: Եվ այդ փոքրիկ տարածքը լցնում էին ընտրյալները: Նրանք էլ շնորհավորում էին, երգում, կատակումգ

Կարճ ասած` հասկանալի է, թե ինչպիսի մարդկանց էր վերապահված հեռուստադիտողների Ամանորը շնորհավորելու իրավունքը: Հեռուստադիտողների համար էլ պատիվ էր` բարեմաղթանքներ ստանալ այս կարգի մարդկանցից:
Պատուհանից այն կողմ վաղուց արդեն 1957-ը չէգ Թվարկած մարդկանցից ոչ ոք չկա: Բայց կան ամանորյա տոնական հաղորդումները: Նառա Շլեպչյանը պատմում էր, թե որպիսի սուղ հնարավորություններով էին եթեր դուրս գալիս հեռավոր 56,57,58 (գ) թվականներին, սակայն ինչպես էին ամեն անգամ հաջողում լինել հետաքրքիր, որքան բովանդակություն կար հյուրերի խոսքումգ

Այսօր հեռուստաընկերություններն ունեն հսկայական դահլիճներ` հագեցած տեխնիկայի վերջին հնարավորություններով: Այդ դահլիճները հարսանյաց սրահներ են հիշեցնում` միլոսյան վեներաների, նետերն աջուձախ ուղղած թմբլիկ ամուրների գիպսե արձանիկներով: Ամանորյա կորպորատիվներն անց են կացվում այդ տաղավարներում: Սեղանին առատ սննդամթերք է: Սրահի անգամ ամենահեռավոր անկյունից երևում են անանասները (սա մրգի այն տեսակն է, որը բոլոր հայերն Ամանորին անպատճառ դնում են հսկայական մրգամանների կենտրոնում, սակայն կտրում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում):

Ամանորի գիշերին անհամեմատ տանելի են այդ գիպսե և մարմարյա արձանիկները, միայն թե այլևս ոչ «Երգ երգոցի» անվերջանալի համերգը և, ակամայից, նաև հաղորդաշարի հաղորդավարը: Ահա Խորեն Լևոնյանը` բեղով: Ահա Խորեն Լևոնյանն` անբեղ: Օ՜, դարձյալ նա` արդեն սափրած գլխով: Այստեղ արդեն կեպիով էգ Եվ նրա հետ` նույն պարբերականությամբ, բոլոր հայ աստղերը: Իրենց չեն խնայում` երգում են, պարում: Ընդ որում, սենթեզատորի նվագակցությամբ:

Կարդացեք նաև

Մի փոքրիկ հանգամանք ևս. երբ սերիալի դերասանին տեսնում ես իր ճիշտ տեղում` սերիալում, հոգեբանորեն պատրաստ ես:

Որքան հասցրել եմ նկատել, սերիալների դերասանուհիներին թվում է, թե իրենց խաղին հատկապես անմիջականություն է հաղորդում մազերը րոպեում տասն անգամ շտկելը: Մեկ այլ կադրում չսափրված երիտասարդ է. հազում է` որքան թոքերում ուժ կա: Սցենարի հեղինակները, թերևս, տղային հավատացրել են, թե, ինչպես Դոստոևսկու ժամանակներում, հերոսները կարող են մահանալ նաև թոքախտից, եթե, իհարկե, մինչև սերիալի ավարտը հաջողվի չմահանալ ձանձրույթից: Իսկ թոքախտը վաղուց և արդյունավետ բուժվում է: Թեև խստապահանջ լինել չարժե. սերիալում` ինչպես սերիալում:

Սակայն, երբ հեռուստացույցը միացված է, անորոշ ինչ-որ հաղորդում է, և մեկ էլ հանկարծ էկրանին հայտնվում են սերիալների դերասանները և շնորհավորում «ամբողջ հայ ազգին»` Նոր տարվա և Սուբ Ծնունդի առիթով, սրան արդեն որևէ ձևով պատրաստ չես: Մինչ կհասցնես կողմնորոշվել, արդեն արժանանում ես շնորհավորանքներին: Հասկանալի է, Վիկտոր Համբարձումյանի կարգի գիտնականի շուրթերից շնորհավորանք հեռուստատեսությունում չհնչեց:

Ու չասեք, թե նման գիտնականներ չունենք: Նրանք կան, սակայն ֆոտոգենիկ չենգ Հետևաբար, եթերում չեն երևում: Ի դեպ, Ամանորին «հայ ժողովրդին», «իմ շատ սիրելի հանդիսատեսին», «ողջ հայ ազգին» շնորհավորելու պատիվը տրվել էր սերիալների, որքան հասկացա, բոլոր կերպարներին` անխտիր: Ավելի արժանավորներին գտնելու նեղություն հեռուստաընկերությունները չէին կրել: Թերևս դրա անհրաժեշտությունն էլ չէին նկատել: Բանն այն է, որ մեր հեռուստաընկերությունների ղեկավարներն ամենևին չեն բարդույթավորվում, երբ հարգարժան մարդկանցից լսում են արդեն այնքան ծանոթ ու մաշված արտահայտությունը. «Հայկական հեռուստաալիքներ ընդհանրապես չեմ դիտում»: Եվ այստեղ քաղքենիություն փնտրել պետք չէ:

Ամանորյա հաղորդումներն ու ֆիլմերը դիտել չկարողացավ անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմ տեսած, բազմաթիվ ծանր օրերով անցած 86-ամյա Հասմիկ տատիկս: Թվում էր` նա կարող է դիմանալ կյանքի այլևս բոլոր հարվածներին, սակայն Նոր տարվա առիթով մեր հեռուստաընկերությունների հաղորդումներին դիմանալ չկարողացավ: Հերթականությամբ սեղմում էր հեռակառավարման վահանակի կոճակները: Երգում, պարում, կատակում են հայ աստղերը: Սեղմում ես հաջորդ կոճակը, տպավորություն է, թե ալիքը չես փոխել` դարձյալ նույն մարդիկ են: Եվ դարձյալ երգում են, պարում և դեռ սրամտում:

Իր ժամանակը գնահատող մարդը հեռուստացույց դիտելու ժամանակ պիտի որ չգտնի: Հետևաբար, չպիտի նկատի, թե որքան անորակ ու անարժեք են հաղորդումները: Յուրաքանչյուր Ամանորից հետո նույն հիասթափությունն է` հյուրերը, ամանորյա եռուզեռն ինչ-որ հոսանքի մեջ են գցում, որի բաղկացուցիչն է դառնում միացված հեռուստացույցը: Ժամանակի ընթացքում գրագետ, խելամիտ խոսքը եթերից պակասում է: Եթե նկատել եք, յուրաքանչյուր Ամանորին երկրի նախագահի ամանորյա ուղերձը ևս ավելի սակավաբառ է դառնում: Ասելիք, խոշոր հաշվով, չկա:

Այնպես որ` պարում են բոլորը…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս