Արագածոտնի թեմի առաջնորդն ու քահանաները ձերբակալվել են հավաքին մասնակցելու հարկադրանքի հանցակազմով. Քննչական կոմիտե

Առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչը, և ևս 5 հոգևորական, այդ թվում՝ Տեր Փառենը, Տեր Մանուկը, Տեր Ղևոնդն ու Տեր Հայկը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրանք ձերբակալվել են Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հարցազրույցի հիման վրա:

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- 168.am-ն ասացին Քննչական կոմիտեից:

Տեսանյութեր

Լրահոս