
Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

Թովմաս Առաքելյանը գրում է. «2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը:
Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների: Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:
Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն: Բա ու՞մ հետ կապ ունես, փաշազադեի՞: Անամոթ…»: