
Բանական մարդու համար ինչպե՞ս կարող է այս ամենն ընկալելի լինել. Հովնան սրբազան

Առաքելական եկեղեցու հինգ հոգևորականներ այս պահին գտնվում են Երևան քաղաքի Քննչական վարչությունում:
Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ բերման ենթարկված քահանաներն այս պահին ունեն վկայի կարգավիճակ:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի խոսքով՝ հարցը, թե ինչ է տեղի ունենում, պարզապես ծիծաղելի է:
«Բանական մարդու համար ինչպե՞ս կարող է այս ամենն ընկալելի լինել»,- 168.am–ի հետ զրույցում հակիրճ նշեց Հովնան սրբազանը:
Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի, Արագածոտնի թեմի առաջնորդը և քահանաները ձերբակալվել են հավաքին մասնակցելու հարկադրանքի հանցակազմով:
Նշենք, որ այս պահին Քննչականում են տեր Փառենը, տեր Մանուկը, տեր Հայկը, տեր Մկրտիչը և տեր Ղևոնդը: