Գնաճը՝ որպես դեդեկտիվ

Հրապարակվել է այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների գնաճի պաշտոնական տեղեկատվությունը: Ներկայացնում ենք այն հատվածաբար և ընդամենը մեկ մեկնաբանությամբ:

«Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հոկտեմբերը՝ 2020թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7%»:

«Սննդամթերքի գներ: 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.0%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի՝ 1.5-5.2% գնաճերը»:

«Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է՝ 69.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.2% գնաճ»:

«Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է՝ 31.9%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ («Իշխան» ձկնատեսակի գնաճը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ կազմել է 36.5%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.7%)»:

«Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 11.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ: Ձվի գինը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել է 28.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ` 4.8%-ով»:

«2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պանրի՝ 8.8%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ` 2.5% գնաճ»:

«Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0% գնաճ: Հացի, ձավարեղենի և ալյուրի գները 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել են՝ 11.0%, 17.3% և 7.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0%, 1.2% և 1.5%-ով»:

«Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է՝ 20.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ»:

«2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում` ընդ որում, խոզի մսի գինը 2021թ. սեպտեմբերի համեմատ նվազելով 2.5%-ով, պահպանել է 2020թ. հոկտեմբերի համեմատ գնաճի համեմատաբար բարձր տեմպը՝ կազմելով 34.3%»:

«Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 23.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.2% գնանկում»:

«Ապրանքախմբում ընդգրկված արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ կազմել է 42.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.3% գնանկում»:

Ասեք, որ դաժան է նման նախադասություններ ընթերցելը՝ «2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 23.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.2% գնանկում»: Կամ, ասենք՝ տարեկան կտրվածքով «կազմել է 42,4% գնաճ, իսկ սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.3% գնանկում»:

Ավելի մխիթարիչ կլիներ, եթե հակառակը գրված լիներ՝ «տարեկան 42.4% գնանկում է արձանագրվել, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ»: Բայց պաշտոնական տեղեկատվությունը հակառակն է պնդում:

Մանրամասները՝ այստեղ․ 

Տեսանյութեր

Լրահոս