Բաժիններ՝

Իրանին և ԿԱՀ-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում զրկել են ձայնի իրավունքից վճարները չկատարելու համար

Իրանը եւ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը (ԿԱՀ) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում զրկված են ձայնի իրավունքից՝ երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջե կանոնավոր վճարները չկատարելու համար: Այդ մասին ասված է այն նամակում, որը ՄԱԿ-ի գլխաոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ուղակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզքիրին, որի պատճենը հունիսի 2-ին ստացվել է ՏԱՍՍ-ում:

«Ներկայումս հինգ անդամ պետություններ են ենթակա այն կանոնին, որը գործում է ՄԱԿ-ի Կանոնադրության 19-րդ հոդվածին համապատասխան: Հոդվածում ասված է, որ «կազմակերպության անդամը, որն ունի կազակերպությանը դրամական մուծումներ կատարելու պարտք, զրկվում է ձայնի իրավունքից Գլխավոր ասամբլեայում, եթե նրա պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է  այն վճարների գումարին, որոնք նրա կողմից վճարման են ենթակա նախորդ լրիվ երկու տարվա համար»:

Բացի Իանից եւ ԿԱՀ-ից անդամավճարները չեն մուծել Կոմորյան Կղզիները, Սոմալին եւ Սան Տոմեն եւ Պրինսիպին: Սական Մակ-ի գլխավոր քարտուղարի նամակում ընդգծված է, որ այդ երեք երկրները Գլխավոր ասամբլեայում պահպանում են իրենց ձայնի իրավունքը մինչեւ դրա 75-րդ նստաշրջանի ավարտը:

ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե վճարների չափը սահմանվում է՝ ելնելով 10-ամյա ժամանամիջոցում երկրի համախառն ներքին արդյունքի միջին ցուցանիշից՝ հաշվի առնելով բնակչության մեկ շնչի եկամուտը եւ արտաքին պարտքը: Գլխավոր ասաբլեան կարող էԷ ՄԱԿ-ի անդամ պետությանը թույլատրել մասնակցել քվեարկությանը «եթե ընդունի, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել նրանից չկախված հանգամանքներում»:

Նաեւ ձայնի իրավունքն ավտոմատ կերպով վերադարձվում է երկրին, որը վերացրել է պարտքը: Գլխավոր քարտուղարի նամակի համաձայն՝ ձայնի իրավունքի վերականգնան համար Իրանը պետք է կազմակերպության բյուջե մուծի 16 251 298 դոլար, ԿԱՀ-ն՝ 29 395 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս