Պետք է հետևել և պարզել, թե ում «ականջներն են» նման գործարքների հետևում․ Ռոբերտ Քոչարյան

«Պետության պարտականությունն է հետևել երկիր ներմուծվող դիզվառելիքի որակին։ Այստեղ նույնիսկ օրենսդրության խնդիր չկա, սա պարզապես վարչարարության հարց է։ Սա ամենահեշտ լուծվող հարցն է։ Կան որոշակի ստանդարտներ, և եթե ներմուծվող ապրանքը դրանց չի համապատասխանում, ներմուծումն ուղղակի արգելվում է։ Պետք է հետևել և պարզել, թե ում «ականջներն են» նման գործարքների հետևում։ Իսկ վառելիքի հարցը այն հարցն է, որ ավանդաբար միշտ անբաժան էր նման «ականջներից»։ Եթե հիմա նման ծավալների է հասնում, ուրեմն այս իշխանության «ականջները» ցայտուն պետք է երևան այս ամենի հետևում»,– այս մասին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս