ԱՄՆ-ում ավելի քան 1200 մարդ է հավաքվել «աշխարհի ամենագարշահոտ» ծաղիկը տեսնելու և դրա բույրը զգալու համար
ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում ավելի քան 1200 մարդ է հավաքվել լքված գազալցակայանի մոտ, որտեղ ծաղկամանով տեղադրվել է «աշխարհի ամենագարշահոտ» ծաղիկը (Amorphophallus titanum), որը ծաղկելուց հետո նեխող մսի բույր է արձակում:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Սողոմոն Լեյվան, որը բացառիկ բույսերի մասնագետ է, համացանցում սկսել է պատմել «գարշահոտ հսկայի» մասին: Երբ տղամարդը նկատել է հետևորդների հետաքրքրությունը ծաղկի նկատմամբ, որոշել է այն դրսում դնել, որպեսզի մարդիկ գան և տեսնեն:
Լեյվան ծաղիկը տարել է դեպի լքված գազալցակայան, որտեղ առաջին իսկ օրը մարդկանց մեծ հերթ է գոյացել: Նա պատմել է, որ ավելի քան 1200 մարդ արդեն եկել է ծաղիկը տեսնելու և դրա հոտը զգալու:
Նշվում է, որ վայրի բնության մեջ այս ծաղկից կա հազարից էլ պակաս օրինակ: Դրանց բարձրությունը կարող է հասնել մինչև չորս մետրի: