Տաք աղցան՝ կարտոֆիլով, ձիթապտղով և պղպեղով
Բաղադրիչներ
1. Սխտոր – 3 պճեղ
2. Գինու քացախ – 3 ճ/գ
3. Աղ – 1 թ/գ
4. Փաթիլային չիլի պղպեղ – 1/4 թ/գ
5. Ձիթայուղ – 5 ճ/գ
6. Երիտասարդ կարտոֆիլ – 1.5 կգ
7. Կոնսերվացված պղպեղ – 100 գ
8. Աղացած մաղադանոս – 0.6 բաժակ
9. Ձիթապտուղ (առանց կորիզի) – 0.3 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը լավ լվանալ և եփել աղ արած ջրի մեջ մոտ 10-15 րոպե: Ջուրը թափել, կարտոֆիլները կիսել:
2. Սխտորը լավ ծեծել, դարձնել խյուս: Լցնել մեծ թասի մեջ և խառնել քացախի, աղի և չիլի պղպեղի հետ: Հարելով ավելացնել ձիթայուղը:
3. Ավելացնել տաք կարտոֆիլը և լավ խառնել: Թողնել մոտ 30 րոպե: Հետո ավելացնել մանր կտրատած պղպեղը, մաղադանոսը և կտրատած ձիթապտուղը: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը