Բաժիններ՝

Տոկիոյում Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու հանրագիրը 350 հազար ստորագրություն է հավաքել

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու հանրագիրը, որի հեղինակն է ճապոնացի փաստաբան և քաղաքական գործիչ Կենձի Ուցունոմիան, մայիսի 14-ի դրությամբ հավաքել է ավելի քան 350 հազար ստորագրություն: Այդ մասին են վկայում change.org առցանց հարթակի տվյալները, որտեղ այն զետեղված է։

«Ես շատ ոգևորված եմ այն փաստից, որ մեզ հաջողվեց այդքան շատ ստորագրություններ հավաքել այդքան կարճ ժամանակամիջոցում. մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի: Այս թեման լայն արձանգաք է առաջացրել Ճապոնիայում և արտասահմանում: Մենք մտադիր ենք շարունակել մեր գործունեությունը, մինչև չհասնենք Խաղերը չեղյալ հայտարարելու որոշման»,- մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Ուցունոմիան:

Նա երեք անգամ մասնակցել է Տոկիոյի նահանգապետի ընտրություններին, ինչպես նաև 2010 – 2011 թվականներին գլխավորել է Փաստաբանական կոլեգիաների ֆեդերացիան: Հանրագրում, որը մայիսի 5-ին զետեղվել է ինտերնետում, նշված է, որ կորոնավիրուսի համավարակի ներկայիս պայմաններում հնարվոր չէ անվտանգ անցկացնել Օլիմպիական խաղերը: Դա պայմանավորված է աշխարհի մի շարք տարածաշրջաններում վարակի տարածման տեմպերով և պատվաստման ոչ բավականաչափ մասշտաբներով:

Հանրագիրը հասցեագրված է Միջազգային օլիմպիական կոմիտեին, Ճապոնիայի կառավարությանը, Տոկիոյի վարչակազմին և Խաղերի կազմկոմիտեին: Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձվեցին մեկ տարով և այժմ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: Մարտի 20-ին կազմակերպիչները վերջնականապես որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների:

Ճապոնացի հանդիսականներին թույլ տալու որոշումը պետք է ընդունվի հունիսին՝ կախված երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակից: Kyodo գործակալության վերջերս կատարած հարցման համաձայն՝ Ճապոնիայի բնակիչների 72,2 տոկոսն արտահայտվել է այս ամռանը Խաղեն անցկանելու չեղարկման կամ դրանց անցկացման ժամկետների ևս մեկ հետաձգման օգտին: Օլիմպիական խաղերի դեմ է հանդես եկել Ճապոնիայի բժիշկների արհմիությունը, որոնք կարծում են, որ մրցումները կարող են բեռնվածության աճի հանգեցնել երկրի բժշկական համակարգի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս