Բաժիններ՝

Արքայազն Հարրին խոսքից հե՞տ է կանգնել. նա փորձում է հաշտվել հոր հետ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը՝ արքայազն Հարրին, որոշել է իր հոր՝ Չառլզի հետ կարգավորել հարաբերությունները Սասեքսի դուքսերի՝ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո: Այդ մասին գրում է ՌԻԱ ՖԱՆ-ը:

Մարտի սկզբին Հարրին եւ նրա կինը՝ Մեգանը, բացառիկ հարցազրույց են տվել Օփրա Ուինֆրիին, որտեղ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներին մեղադրել են ռասիզմի մեջ:

Նրանց խոսքով՝ թագավորական ընտանիքից ինչ-որ մեկը, բայց ոչ Եղիսաբեթ Երկրորդը կամ արքայազն Ֆիլիպը, անհանգստություն է հայտնել Մարքլի ապագա երեխայի մաշկի գույնի հարցում, եւ որ Մարքլի մոտ ժամանակ առ ժամանակ ինքնասպանության մտքեր են առաջացել:

Արքայազն Չառլզը չի կարողացել հանդուրժել որդու եւ հարսի հրապարակային վիրավորական ելույթը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու՝ այժմ հանգուցյալ արքայազն Ֆիլիպի ծանր հիվանդության ժամանակաշրջանում

: The Mirror հրատարակության ինսայդերները պատմել են, որ Հարրին փորձ է արել իր հոր հետ հաշտվել պապի մահվանից հետո: «Նա հորը խիստ անձնական նամակ է գրել, որպեսզի փորձի ամեն բան ուղղել, բայց լարվածությունը դեռեւս պահպանվում է: Իրավիճակը չի հաջողվել այնպես կարգավորել, ինչպես դա ցանկանում էր Հարրին»,-նշել են Սասեքսի դուքսի շրջապատի աղբյուրները:

Նրանց խոսքով՝ արքայազնը Չառլզին բացատրել է, թե ինչ պատճառով է իր վրայից հանել թագավորական պարտականությունները, ինչպես նաեւ հավատացրել, որ կպահպանի հարգանքը միապետության եւ Բուքինգհեմյան պալատի նկատմամբ:

Արքայազն Ֆիլիպը վախճանվել է ապրիլի 9-ին, չհասնելով իր 100-ամյակին, որը լրանում է երկու ամիս հետո: Ավելի վաղ Ռադիո Sputnik-ը հաղորդել էր Լոնդոն չժամանելու Մարքլի որոշմանը Եղիսաբեթ Երկրորդի արձագանքի մասին:-0-/56/ Արքայազն Հարրի, փորձ, հաշտություն, արքայազն Չառլզ, Օփրա Ուինֆրի, սկանդալային հարցազրույց

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս