«Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասել ու ասոււմ եմ. Ռուսաստանի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերն ու ռուս խաղաղապահների տեղակայումը չլիներ՝ կապիտուլյանտը Ստեփանակերտն ու Արցախի մնացած մասն էր հանձնել թուրքին։

Իսկ եթե հոկտեմբերի 19-20-ին կապիտուլյանտն ընդուներ Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ապա այսօր Շուշին ու Հադրութը մերը կլինեին ու հազարավոր նոր զոհեր էլ չէինք ունենա։

Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին։

Հ.Գ. Պատմությունից դասեր քաղել է պետք ու հիշել,որ Արեւմուտքի նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930