Գյուղացիներն իրենք էլ են տարբեր հարցեր բարձրացնում՝ անվտանգությունից  մինչև գյուղատնտեսություն. Կապան համայնքի ղեկավար

«Առաջնահերթ հարցերը, որոնք բարձրացվել են, բնակչության անվտանգության ապահովումն է և դրանից բխող, ածանցյալ հարցերը»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից մանրամասներ հաղորդեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:

Նա տեղեկացրեց, որ գյուղական համայնքներում նախագահի հանդիպումները շարունակվում են. «Գյուղացիներն իրենք էլ են տարբեր հարցեր բարձրացնում՝ անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն»:

Կապան համայնքի ղեկավարն այս հանդիպման ակնկալիքների մասին եղավ հակիրճ. «Տեսնենք, դեռ հանդիպումը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ աշխատանքային այցով Սյունիքի մարզում է:

Տեսանյութեր

Լրահոս