Հունվարի 27-ին քաղաքացիները աշխատանքը մեկ ժամ շուտ կավարտեն
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/comp.jpg)
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին և այն ոչ աշխատանքային օր է: Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Հունվարի 27-ին-ին կարող եք մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը։