«Սա հաստատ էդ ապուշների` թուրքերի հետ, կապի մեջ է․․․ չեմ հասկանում, թե ինչ է անում ԱԱԾ-ն, չե՞ն տեսնում՝ երկիր են ծախում». Սուրեն Բագրատունի
ԱՄՆ-ում բնակվող թավջութակահար Սուրեն Բագրատունին, ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ հիմա ուշադրությամբ հետևում է ՀՀ-ում տիրող իրավիճակին, անվտանգային սրացող խնդիրներին:
168.am-ի հետ զրույցում երաժիշտը նշեց, որ գործող իշխանության ղեկավարման սկզբից էլ պարզ էր` գործ ունենք ոչ կիրթ անձնավորությունների հետ, որոնք ոչ մի կապ չունեն երկիր ղեկավարելու հետ: Եվ թեպետ 30 տարի հայրենիքում չի բնակվում, սակայն չի կարծում, որ հին իշխանությունները միայն վատ բաներ են արել:
Երաժիշտը տարածքների հանձնումը, որը մինչ օրս շարունակվում է, որակեց խայտառակություն:
«Ենթադրենք՝ այդ հայտարարությունը, որ այդ ապուշը ստորագրել է, կներեք արտահայտությանս համար, դրա մեջ նույնիսկ ես տեսա, որ որտեղ զորքերը կանգնում են, այդտեղ էլ մնում են: Ի՞նչ է նշանակում այդ ամեն ինչը հանձնելը, հիմա էլ սկսել են ՀՀ-ից կտորներ հանձնել: Նման մարդը ո՞նց կարող է մեկ րոպե ավել նստել այդ աթոռին, գնդակահարելն էլ քիչ է: Ես չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի է ծախել երկիրը հենց այնպես, ես էդպիսի բան լսած չկամ: Եթե այլ երկրներում նման բան լիներ, վաղուց արդեն չգրված օրենքներով էին հանել: Ո՞նց կարելի է այդքան հանդուրժողական լինել, հասկանում եմ, որ ուզում են ամեն ինչ օրինական լինի: Բայց սա օրինական ոչ մի տեղ չի գնա: Ինչքան զորք պետք լինի, կմտցնի, թուրքերին էլ կմտցնի: Չեմ զարմանա` եթե թուրքեր գան և սկսեն նորից կռիվ անել, որ էս ապուշը մնա էդտեղ: Սա հաստատ էդ ապուշների հետ կապի մեջ է, արդեն երևում է:
Անցած անգամ Եռաբլուրից մի կադր էին դրել, խոսացողը թուրքի ակցենտով էր խոսում մի տեսակ, գուցե նա մենակ չի եղել: Երևի իր շուրջը դրանցից շատ են եղել այդ օրը: Ես դրա ոչ մի խոսքին չեմ հավատում, խաբեբա մի անձնավորություն է: Ես չեմ հասկանում, թե ինչ է անում ԱԱԾ-ն, չե՞ն տեսնում՝ երկիր են ծախում:
Մի հատ տեսեք, թե քանի շարք ոստիկան է կանգնում կառավարության դիմաց, խայտառակություն է: Եվ ես շատ վատ եմ զգում, որ չեմ կարողանում մի բանով օգնել: Իսկ դա առնվազն պիտի դատվի: Կրկնում եմ` նա չի գնա, իշխանության համն ու հոտը տեսել է, փողի, ամեն ինչի: Նման մարդիկ ինքնակամ չեն հեռանում: Դրանց պետք է հեռացնել և պատժել»,- նշեց երաժիշտը` խայտառակ երևույթ համարելով նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին և Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: