Բաժիններ՝

««Բարսան» մեկ անգամ չէ, որ ստել է Մեսսիին»․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Համոզված եմ, որ Մեսսին ցանկանում է մնալ «Բարսայում»: Ամեն ինչ կախված է այն առաջարկից, որը նրան կանի նոր նախագահը: Նա պետք է տեսնի, որ դա մրցակցային թիմ կլինի՝ «Բարսայի» և Չեմպիոնների լիգայի սիրային պատմությունը վերակենդանացնելու համար: Վերջին տարիներին այն դադարեցվել է:

Ակումբը բազմիցս ստել է նրան, և բացի այդ, ամեն ինչ չի եղել այնպես, ինչպես բոլորը ցանկանում էին: Մեսսին իր կարիերայի մի կետում է, որտեղ դեռ ցանկանում է հաջողակ լինել և գավաթներ նվաճել:

Նա չի կարող շարունակել համաձայնել, որ մյուս թիմերը նվաճում են Չեմպիոնների լիգան, իսկ «Բարսան» չունի այնքան մրցունակ կազմ, որ հաղթի այս մրցաշարում»,- ասել է Լապորտան:

Վերջին անգամ «Բարսելոնան» հաղթել է Չեմպիոնների լիգան 2015 թվականին: Մեսսին այս գավաթը չորս անգամ նվաճել է կատալոնական ակումբի հետ:
Մեսսին դեռ պետք է վերջնական որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ:

Հետագա գործողությունների քննարկումն արգենտինացին դադարեցրել է մինչ հունվարի 24-ը, երբ տեղի կունենան կատալոնական ակումբի նախագահական ընտրությունները: Մեսսին ցանկանում է լսել «Բարսելոնայի» նոր նախագահին՝ նախքան ակումբում մնալու որոշում կայացնելը, հաղորդում է ESPN-ն:

Անցյալ ամառ կատալոնական ակումբի ավագը ցանկանում էր հեռանալ ակումբից և նույնիսկ խնդրել էր ազատ թողնել իրեն, ինչը չի բավարարվել Խոսեպ Բարտոմեուի գլխավորած «Բարսայի» ղեկավարության կողմից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս